Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հավերժության նշանը և նրա հայելային դիվական կապկում- կեղծապատկերը

Հավերժության նշանը և նրա հայելային դիվական կապկում- կեղծապատկերը
15.05.2025 | 22:00

Խորհրդանշանը (սվաստիկան) բուն էությամբ ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտելիս՝ արեգակնային ճառագայթները չեն հարվածում, այլ հանդիմանում են, մխիթարում, սովորեցնում և բժշկում, արժեքավորում:

Միայն առաջընթաց՝ Աստծո կամքով։

ՆԿԱՐ 1

Նշանակում է՝ մշտապես դեպի կյանք: Սակայն բուն էության հայելային կեղծապատկերում՝ ճիշտ հակառակն է:

ՆԿԱՐ 2

Երկրորդը, քանի որ բուն էությունը չէ, և ժամսլաքի ուղղությամբ պտտվելիս՝ ճառագայթները հարվածում են, տանում դեպի ամբարտավանություն, մահ ու պարտություն, անկումներ, և արդեն դիվային նշան է:

Եվ միայն տեսքով է նման հավերժության խորհրդանշանին, և բնության մեջ ինքն իրեն գոյություն իսկ չունի, քանի որ հայելում եղածը ինքն իրեն ինքնաարտահայտել չի կարող:

Եվ չարերը նաև ֆաշիզմը որդեգրեցին՝ դեպի մահն ու դիվային անկումը, դեպի կյանքի ոչնչացումն ու դեպի ամբարտավանությունը, երբ ժամսլաքի հակառակ պտույտը կյանքին ու Աստծո Բանին հակառակ է, որովհետև միայն արտացոլանք լինելով, կեղծ գոյություն է, չգոյություն:

Նեռը գործում է այդ երկրորդ նշանով, բուն էության կեղծապատկերով, այսինքն՝ խաբեությամբ, ստախոսությամբ, ստորությամբ, ավերումներով և մահերով, որով նաև սատանայի 666 համակարգն է:

Երբ չիմացության պատճառով հավերժության հակապատկերն էինք գործածում, ուղղենք, բարեկամնե՛ր:

Հիշենք, որ խորհրդանշանները դավանանքի դրոշների նման բաներ են. կարող են օգնել կամ խորապես վնասել:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7546

Մեկնաբանություններ